Այս մենագրությունը հիմնարար տեսական-մեթոդաբանական աշխատություն է, որն առաջադրում է «Քաղաքակրթության բուրգի» բոլորովին նոր, համապարփակ մոդել և սահմանում է մարդկության պատմության դիտարկման նոր պարադիգմ։ Հեղինակը, սիներգելով հասարակական աշխարհագրության, պատմության, մշակութաբանության ու քաղաքագիտության մեթոդները, մեկ ամբողջության մեջ է ներդաշնակում մարդկության փուլային զարգացման (տնտեսական ֆորմացիաների, քաղաքական փուլերի, մշակութային տիպերի և բնապահպանական ժամանակաշրջանների) վերաբերյալ մինչ այժմ գոյություն ունեցող մոտեցումները։ Աշխատությունում մանրամասն քննարկվում են համամարդկային, համաշխարհային և լոկալ քաղաքակրթությունների ցիկլային ու փուլային շարժընթացները տարածության և ժամանակի մեջ։ Այս տեսական հենքի վրա բացահայտվում է հայկական լոկալ քաղաքակրթության գոյության գիտական կայունությունը, հիմնավորվում են նրա համակարգաստեղծ բաղադրիչների (տարածքային, ծագումնաբանական, լեզվամտածողական, հավատքային, մշակութային և պետական) ինքնատիպությունը, ինչպես նաև ներկայացվում է հայկական քաղաքակրթության պատմական տարբեր սերունդների ցիկլային ընթացքը՝ բացելով աշխարհաճանաչողության բոլորովին նոր հորիզոններ։