Հայկական քաղաքակրթության տարածաժամանակային և ցանցային մոդելավորման հիմքերը։ Հայկական քաղաքակրթական պետության ցանցային մատրիցան
Այս արդիական մենագրությունը զարգացնում և գործնական-չափելի հարթություն է տեղափոխում հայկական քաղաքակրթության ուսումնասիրությունը՝ կիրառելով GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր), արհեստական ինտելեկտ և ցանցային մոդելավորում։ Աշխատանքի առանցքային նորույթը հայկական քաղաքակրթության «միջուկ-հանգույց-ծայրամաս» տեսական մոդելի ձևակերպումն է, որտեղ քաղաքակրթությունը դիտարկվում է ոչ միայն որպես տարածքային, այլև որպես գլոբալ, բազմակենտրոն ու բաշխված (դիստրիբուցված) ցանցային համակարգ։ Հեղինակը հստակեցնում է Հայկական լեռնաշխարհի պատմական և ժամանակակից ֆունկցիոնալությունը՝ որպես միջքաղաքակրթական «քաղաքակրթական դարպաս (հաղորդակցիչ)» Արևելքի ու Արևմուտքի միջև։ Գիտական մեծ նշանակություն ունի առաջադրված քաղաքակրթական կապիտալի (CCI), ռիսկերի (CRI) և անվտանգության (CSI) ինտեգրալ քանակական ինդեքսների համակարգը։ Աշխատության բարձրագույն արդյունքը «քաղաքակրթական պետության» հայեցակարգի հիմնավորումն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես ցանցի ինստիտուցիոնալ միջուկ, իսկ աշխարհասփյուռ հայկականությունը (եկեղեցական, առևտրային և համայնքային հանգույցներով)՝ որպես քաղաքակրթական ներուժի վերարտադրման միասնական, կենսունակ մատրիցա, որն ի վիճակի է արդյունավետորեն կառավարել ազգային և քաղաքակրթական անվտանգության ժամանակակից գործընթացները։