«Արարչական. Առաջին յոթ արարների կենսականոնագիր» աշխատությունը հանդիսանում է հայկականության մետաքաղաքակրթական, մետամշակութային և մետաքաղաքական կոդերի վերածածկագրման ամբողջագիտական համակարգ: Այն հիմնավորապես մերժում է նյութապաշտական աշխարհակարգի կաղապարները և կառուցված է մարդկային ճանաչողության նոր՝ ոգեղեն փուլի էությամբ, նրան բնորոշ լեզվամտածողությամբ ու բառապաշարով: Աշխատության գլխավոր նպատակն է նախանշել մարդու էվոլյուցիոն վերաճի շղթան՝ կենսաբանական էակից դեպի բանական, և ապա՝ դեպի Հոգևոր (Սրբազան) Էակ՝ Աստվածամարդ: 7 արարների հաջորդականությամբ նախագծվում է մարդկության անցումը որոնողական պատմության ավարտից դեպի վերքաղաքակրթական՝ Արարչակրթական կենսուղի, որտեղ պետականակարգությունը վերաճում է Արդարապետության՝ որպես համամոլորակային առաքելություն իրականացնող միասնական սուբյեկտի: