Ժամանակակից ճգնաժամի համակարգային վերլուծության միջոցով առաջարկվել է հայկական քաղաքակրթության արդիականացման և Ազգ-Քաղաքակրթության վերաճման ամբողջական ճանապարհային քարտեզը։ Հեղինակ Էդգար Մակարյանը հանրությանն է ներկայացնում հոգևոր իշխանության, առաջնորդության ու կառավարման արժեիմաստային վերափոխման հրամայականը, որը հիմնված է համազգային ոգենորոգության և աշխարհայացքային արժեհամակարգի վերաձևավորման վրա։ Գիրքն ուղղված է ներկա ու ապագա սերունդներին՝ ճանաչողության նոր հորիզոններ բացելու և արդարության հենքով հզոր քաղաքակրթական պետություն կերտելու գործնական քայլերի տրամաբանությամբ։